ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այդ մասին հայտնել Է Axios հրատարակությունը:
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը ժամանում Է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում Է քաղաքացի՝ համապատասխան բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը հարցազրույցում, որն ավելի ուշ լրիվ կթողարկվի HBO ալիքով: «Դա ծիծաղելի Է, պարզապես ծիծաղելի: Եվ պետք Է դադարեցվի»:
Թրամփը պարզաբանել Է, որ արդեն իր նախաձեռնությունը քննարկել Է խորհրդականների հետ: «Այն (հրամանագիրը) մշակման մեջ Է: Դա (ծննդյան իրավունքով քաղաքացիության չեղարկումը) տեղի կունենա»,- հայտարարել Է Թրամփը: