Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ:
Քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի հետ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, հատկապես՝ միջխորհրդարանական հարթությունում՝ ընդգծելով դրա կարևորությունը և պահանջվածությունը Արցախի համար:
Արծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: