Դանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում իր դեսպանին խորհրդատվության նպատակով հետ կանչելու մասին, փոխանցում է France24-ը:
Այս որոշումը հաջորդել է Կոպենհագենի կողմից իրանական հետախուզությանն ուղղված մեղադրանքին՝ իր տարածքում իրանցի ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակում նախապատրաստելու մեջ:
«Մենք կարծում ենք, որ տապալված հարձակման հետևում կանգնած են իրանական իշխանությունները», - ասվում է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է նաև, որ Կոպենհագենն աշխատում է, որպեսզի Թեհրանի այդ գործողություններին հետևեն ԵՄ պատժամիջոցներ: