Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը մտադիր է թագավորության թագը փոխանցել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին։ Հայտնում է Daily Mirror–ը՝ հղում կատարելով թագավորական թղթակից Ռոբերտ Ջոբսոնին։
Ըստ նրա «Charles at 70: Thoughts, Hopes And Dreams» («Չարլզը 70 տարեկանում. Մտքեր, հույսեր ու երազանքներ») գրքի, Թագուհին մտադիր է թագավորական գործերից հեռանալ 95 տարեկանում՝ 3 տարի անց, և գահը փոխանցել Չառլզին։
Միաժամանակ, թերթը պնդում է, որ թագուհին մտադիր է ժառանգին դարձնել ռեգենտ արքայազն, ինչը նշանակում է, որ Չարլզը կստանձնի թագավորի բոլոր պարտականությունները, սակայն ձևականորեն Եղիսաբեթ 2-րդը կշարունակի ծառայել իր ժողովրդին մինչև մահը։