Թուրքիայի Ուրֆա քաղաքում գտնվող «Հարրան» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռամազան Թաշալթընը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հնազանդվելը կրոնական պարտականություն է: Այս մասին հայտնում է թուրքական «Ahval» գործակալությունը:
«Իսլամի տեսանկյունից առաջնորդին հնազանդվելը կրոնական պարտականություն է: Իսկ դեմ դուրս գալը մեղք է: Մենք հնազանդվում ենք մեր նախագահին»,- ասել է Թաշալթընը: