ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշել Օբամայի հետ ձեռք են բերել ամերիկացի գրող և ֆինանսական ոլորտը լուսաբանող լրագրող Մայք Լյուիսի՝ 2018 թվականին հրապարակված «The Fifth Risk» գրքի էկրանավորման իրավունքը: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Deadline պորտալին:
Նշվում է, որ գրքի էկրանավորմամբ, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Netflix ընկերությունը, սակայն առայժմ ո՛չ Netflix-ը, ո՛չ էլ Օբամայի մամուլի ծառայությունը չեն հաստատել այս տեղեկությունը:
Գիրքը Սպիտակ տան մի շարք պաշտոնյաների հարցազրույցների հավաքածու է, որը ներկայացնում է թե ինչպիսին է եղել Օբամայի և Թրամփի վարչակազմերի միջև անցումային շրջանը Սպիտակ տան համար: