ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը չեղարկել ԱՄՆ-ում կոնգրեսի միջոցով, փոխանցում է РИА Новости-ն: Թրամփի խոսքերով՝ «տաղանդավոր իրավաբանների» հետ հանդիպումից հետո ինքը համոզվել է, որ այդ օրենքը կարող է չեղարկել ուղղակի նախագահական հրամանագրի միջոցով, սակայն ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիության չեղարկման համար բավարար կլինի նաև կոնգրեսի մեծամասնության ձայները:
«Ես դա կանեի Կոնգրեսի միջոցով, քանի որ այն (որոշումը) մշտական է», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Դոլանդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ում չեղարկել ծննդյան իրավունքով քաղաքացիությունը: Նախագահը ծիծաղելի է համարել իրավիճակը, երբ մարդն առանց ԱՄՆ քաղաքացիության կարող է գալ ԱՄՆ, երեխաներ ունենա, և նրանք մեխանիկորեն դառնան Միացյալ Նահանգների քաղաքացիներ: