Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը Սուեզի ջրանցքին այլընտրանք կստեղծեն

12:41     1 նոյեմբերի, 2018

Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը նոյեմբերին հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործարկումը, հաղորդում է իրանական Press TV-ն:

Նոր տրանսպորտային երթուղին կձգվի 7200 կմ և կդառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան այլընտրանքը: Նախագիծը ներառում է ինչպես երկաթուղի, այնպես էլ ջրային տրանսպորտ: Բեռները Հնդկաստանից կողարկվեն Պարսից ծոցի ափին գտնվող իրանական Բենդեր Աբաս քաղաք, ապա` Կասպից ծովի ափին գտնվող Բենդեր Էնզելի քաղաք: Հետո դրանք ծովով կփոխադրվեն Աստրախան, իսկ երկաթուղով Եվրոպա կմատակարարվեն:

Ենթադրվում է, որ տրանսպորտային նոր միջանցքով փոխադրումները 30-40 տոկոսով ավելի էժան և ավելի կարժ կլինեն: Նոր ճանապարահով բեռնափոխադրումների ծավալը գնահատվում է տարեկան 20-30 մլն տոննա:


© armedia.am