Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թ․Յագլանդի հետ զրույցում վստահեցրել է, որ ՌԴ-ն ցանկանում է մնալ ԵԽ կազմում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դենիել Հոլթգենին։
«Հաստատում եմ, որ երեկ Լավրովը զանգել է Յագլանդին՝ ԵԽ-ում ընթացիկ իրավիճակի շուրջ մտքեր փոխանակալու նպատակով»,- ասել է նա։ Հոլթգենը հավելել է, որ․ «Լավրովը վստահեցրել է Յագլանդին, որ Ռուսաստանը ցանկանում է մնալ Եվրոպայի Խորհրդի կազմում և դուրս կգա միայն եթե մյուս անդամ-երկրները նրան հեռացնելու քայլեր ձեռնարկեն»։