ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին, որոնք իրենց կյանքն են վտանգում հանուն ճշմարտության:
Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի ուղերձում, որը հրապարակվել Է նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: «Կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին և պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար»,- ասել Է Գուտերեշը:
Ինչպես հոկտեմբերի 31-ին Ժնեւում հայտարարել Է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, 2018 թվականի սկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Կազմակերպությունը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ անկախ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունների մեղավորներին: