Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին Միլանում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։
«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն կարգավորման առանցքային հարցերը և վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել` հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, հաշվի առնելով այն` ինչպես կկառուցվեն երկու ղեկավարների միջև փոխհարաբերությունները: Սկզբունքորեն հասկացանք, որ ցանկություն կա շարունակելու բարձրագույն մակարդակով երկխոսությունը»,- ասել է Պոպովը:
Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ԵԱՀԿ նախարարների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում։