Արցախյան հակամարտության բոլոր կողմերը պետք է բարդ զիջումների գնան՝ խաղաղության հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
«Հակամարտության բոլոր կողմերը պետք է աշխատեն կառուցողական մոտեցմամբ` բացասական հռետորաբանությունից խուսափելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար: Ես նաև հավատում եմ, որ անհրաժեշտ է օգտագործել այս ժամանակը` կառուցողական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու համար: Նման մթնոլորտը չափազանց անհրաժեշտ է բոլոր կողմերի համար, որպեսզի կարողանան ոչ այնքան հեշտ փոխզիջումների գնալ, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու համար», - ասել է Թ. Գրեմինգերը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում