Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտնել է, որ Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցներն Իրանի տնտեսությունն ավելի ինքնաբավ են դարձնում:
«Պատժամիջոցներ կիրառելով ԱՄՆ-ն ցանկանում էր կաթվածահար անել և կանգնեցնել ազգային տնտեսության աճը, սակայն գործնականում ամեն ինչ ավարտվեց Իրանի ինքնաբավության օգտին: Իրանի ժողովուրդը տարիներ շարունակ ամեն ինչ ներմուծել է, այժմ այդ ամենն արտադրելու սովորություն է զարգացրել», - թվիթերի իր էջում գրել է Խամենեին, հաղորդում է RT-ն:
Նա նաև նշել է, որ Թեհրանի հետ 40 տարիների առճակատման ընթացքում ԱՄՆ-ի իշխանությունները փորձել են օգտագործել տարբեր տնտեսական, ռազմական և տեղեկատվական գործիքներ, սակայն Իրանն է հաղթող դուրս եկել: