ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ, հայտնում է The Telegraph-ը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն կչեղարկի պատժամիջոցները, եթե Իրանը համաձայնվի նոր ու ավելի համապարփակ համաձայանգիր կնքել, որը կսահմանափակի ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլ նաև Մերձավոր Արևելքում վերջինիս քաղաքականությունը:
«Մեր նպատակն է ստիպել ռեժիմին հստակ ընտրություն կատարել` կամ հրաժարվել իր ապակառուցողական վարքից կամ էլ շարունակել տնտեսական աղետի ճանապարհը», ասել է Թրամփը: