Նոյեմբերի 3-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ անցկացվել է «Միսս Երկիր 2018» գեղեցկության մրցույթը, և հաղթող է ճանաչվել 23-ամյա Նգուեն Ֆըոնգ Կհանը Վիետնամից: Սա Վիետնամի պատմության մեջ առաջին հաղթանակն էր գեղեցկության այս մրցույթում։
«Միսս Երկիր» մրցույթի բոլոր մասնակիցները գեղեկությամբ մրցելուց բացի ներկայացրել են նաև բնապահպանական նախագծեր՝ անդրադարձող թե՛ աշխարհում, թե՛ կոնկրետ տարածաշրջանում առկա իրավիճակին:
Վիետնամը ներկայացնող գեղեցկուհին իրեն ներկայացնող տեսանյութում անդրադարձել է Վիետնամի հարավում գտնվող Մեկոնգ գետի պահպանմանն ուղղված բնապահպանական ծրագրին: