Միացյալ Նահանգները թույլ չեն տա Եվրոպական միությանը բիզնես վարել «երկու ճակատներում՝ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Եվրոպական ընկերություններին չի թույլատրվի բիզնես վարել միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին միջուկային համաձայնագրի կնքումը: