Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ և առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաև նրա բանկային հատվածը, նավաշինությունը և ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր: Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլև այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն նախօրյակին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է. «Մենք ջանադրաբար աշխատում ենք, ոպեսզի վստահ լինենք, որ պաշտպանում ենք Իրանի ժողովրդին, և մեր գործունեությունը նպատակ ունի համոզվելու, որ Իրանի Իսլամական Հանրապետության չարամիտ գործելակերպը փոխվել Է»: