Եգիպտոսի իշխանությունները մտադիր են արգելել հասարակական վայրերում նիքաբ (դեմքն ամբողջությամբ ծածկող սև քող) կրելն: Ինչպես հաղորդում է Egypt Independent-ը, համապատասխան օրեսնդրական նախաձեռնությամբ հանդես է եկել եգիպտական խորհրդարանի պատգամավոր Խեդա Աջամին:
Վերջինիս խոսքերով՝ նիքաբ կրելը ոչ միայն փոխել է Եգիպտոսի ազգային պատկերը, այլ նաև վերջին շրջանում առաջացնում է մի շարք խնդիրներ՝ առաջին հերթին անվտանգային:
Պատգամավորն առաջարկում է իրավախախտներին առաջին անգամ տուգանել 1000 եգիպտական ֆունտով (56 դոլար), իսկ կրկնակի խախտման դեպքում տուգանքը կրկնապատկել: Այդպիսով, Եգիպտոսը կարող է հետևել Ալժիրի օրինակին, որտեղ այդպիսի օրենք ընդունվել է մեկ ամիս առաջ: