Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Արևմուտքը պահանջում է իրենից հրաժարվել Կոսովոյի անկախության ճանաչման դեմ դիվանագիտական պայքարից, գրում է սերբական «Երեկոյան նորություններ» թերթը:
«Ալբանական կողմը բողոքում է ինձանից իր շրջապատին, իսկ Արևմուտքը պահաջում է դադարեցնել, քանի որ այն նյարդայնացնում է ալբանացիներին և խախտում է երկխոսությունն՝ այն դեպքում, երբ անկախության նոր ճանաչումների և միջազգային կազմակերպություններին անդամակցության համար նրանց լոբբին համարվում է նորմալ», - ասել է Դաչիչը:
Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին Գրենադան հետ է կանչել իր կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը՝ դառնալով այդ քայլին դիմած 9-րդ երկիրը: Հաղորդվում է, որ Գրենադան նման որոշում է կայացրել Սերբիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: