Իրանը չի պատրաստվում դադարեցնել նավթի վաճառքը ՝ չնայած նոյեմբերի 5-ից ԱՄՆ կողմից սահմանված հերթական պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Ամերիկան ցանկանում Էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը…, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,- ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, ավելի վաղ՝ նոյեմբերի 4-ին, Իրանի քաղաքներում տեղի են ունեցել բողոքի բազմամարդ ակցիաներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության ակտիվիստների կողմից 1979 թվականին ամերիկյան դեսպանատան գրավմանը: Ցուցարարները կոչ են արել չվստահել ԱՄՆ-ին և բանակցություններ չվարել վերջինիս հետ, քանի որ չի կարելի հուսալ, որ նա ազնիվ կգտնվի: