Երուսաղեմում Լացի պատին հայտնված օձը մեծ իրարանցում է առաջացրել Իսրայելում, հայտնում է The Sun-ը:
Ոմանք պնդում են, որ դրանով իրականացվել է Աստվածաշնչում աշխարհի մոտալուտ կործանման մասին մարգարեություններից մեկը:
Միջադեպի այլ ականատեսների պնդմամբ՝ այդ երևույթը չարագուշակ չէր, պարզապես սողունը փորձել է աղավնուն որսալ: Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները վստահ են, որ դա մոտալուտ աշխարհի կործանման երրորդ նախանշանն է:
Եվս մեկ նախանշան է համարվում այն, որ մեկ ամիս առաջ իսրայելցի լուսանկարիչը Մեռյալ ծովում կենդանի ձուկ էր տեսել: Շատերը դա համարեցին Եզեկել մարգարեի մարգարեության իրականացումը, ըստ որի` ժամանակների ավարտից առաջ մեռած ջրերում կյանք է հայտնվելու:
Դրանից մեկ ամիս առաջ էլ Իսրայելում կարմիր գույնի հորթ է ծնվել: Նշենք, որ և' քրիստոնեության, և' հուդդայականության սուրբ գրության մեջ Սուրբ հողում կարմիր հորթի ծնունդը «ժամանակների վախճանն» է կանխատեսում: