Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ հրավեր է ստացել՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ երկրների գագաթաժողովին։
«Ես հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ երկրների գագաթաժողովին, որը կկայանա դեկտեմբերի սկզբին»,- ասել է Դոդոնն այսօր՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։
Նա հիշեցրել է, որ Մոլդովան մայիսին դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում։