Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Սալմանը գործարկել է իր երկրում առաջին միջուկային հետազոտական ռեակտոր: Ինչպես հաղորդում են սաուդյան լրատվամիջոցները, դա երկրի էներգահամակարգի դիվերսիֆիկացիայի 80 մլրդ դոլար արժողությամբ ծրագրի մասն է:
Մասնավորապես նշվում է, որ նոյեմբերի 5-ին գործարկված միջուկային ռեակտորը այն 16 ռեակտորների թվում է, որոնք Սաուդյան Արաբիան, հղվելով Իրանում միջուկային էներգետիկայի զարգացմանը, ծրագրում է գործարկել առաջիկա 20 տարիների ընթացքում:
Էր-Ռիադը, ինչպես և Թեհրանը, պնդում է, որ իր նպատկան է խաղաղ միջուկայն տեխնոլոգիաների զարգացումը: Սակայն ընթացիկ տարվա մարտին արքայազն Մուհամադ բեն Սալմանը նախազգուշացրել է, որ եթե Իրանը միջուկային զենք մշակի, իր երկիրը ևս դա կանի: