Վրաստանի կառավարությունը խորհրդարանից պաշտոնապես հետ է կանչել «Կանեփի վերահսկողության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում էր Վրաստանի տարածքում կանեփի աճեցում, ինչպես նաև մարիխուանայի արտահանում:
Հիշեցնենք, օրենքի նախագիծը հետ կանչելու մասին դեռևս նոյեմբերի 2-ին հայտարարել էին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իռակլի Կոբախիձեն և Վրաստանի փոխվարչապետ ՆԳ նախարար Գեորգի Գախարիան Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիումից հետո:
«Մենք նախկինում էլ բազմիցս հայտարարել ենք, որ չենք դիտարկելու օրենքի այդ նախագիծն առանց լայն քննակումների և հասարակության և եկեղեցու հետ կոնսենսուսի ձեռքբերման, և մենք մեր այդ խոստումը պահեցինք», - այն ժամանակ լրագրողներին հայտնել էր Կոբախիձեն: