Եվրամիությունն Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում և հանձնառու է դրա կատարմանը: Այդ մասին ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` նոյեմբերի 6-ին հայտարարել է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Մենք լիովին հանձնառու ենք մնում իրանական միջուկային գործարքին, և դա անելու ենք, քանի դեռ Իրանն այն կատարում է: Դա արդեն 12-րդ անգամ հաստատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որը միակ ինստիտուտն էկոմպետենտ գնահատական տալու համար»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին:
Սհինասի խոսքով՝ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ համատեղ «աշխատում Է, որպեսզի գործարքը պահպանվի»: