Ռուս-վրացական սահման՝ «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը երկու օրվա ընթացքում պարբերաբար փակվելու Է ցերեկային ժամերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Մասնավորապես, արգելքը գործելու Է նոյեմբերի 7-ին և 8-ին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ժայռամագլցողները վերացնելու են ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել ավտոմայրուղում:
«Այդ կապակցությամբ նոյեմբերի 7-ին և 8-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն անհրաժեշտ Է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհի նշված հատվածում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշված ռեժիմով ավտոմոբիլային երթևեկությունը համակարգելու Է պարեկային ոստիկանությունը: Ռազմավիրական ճանապարհը Վրաստանի առավել վտանգավոր ճանապարհներից մեկն Է: Ձմռանը կլիմայական բարդ պայմանների պատճառով ճանապարհը հաճախ են փակում, ինչը մեծ խնդիրներ Է ստեղծում ճանապարհորդների, ինչպես նաև բեռներ փոխադրողների համար: