Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել է, որ ավելի անկեղծ կլինի վերջնականապես դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Տեսանելի ապագայում Թուրքիայի ԵՄ անդամակցությունն իրատեսական չէ։ Ավելի ազնիվ կլինի, եթե Թուրքիան և ԵՄ-ն նոր երկարաժամկետ ուղիներ ընտրեն, իսկ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցվեն»։
Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005թ․-ին։ Սակայն դրանք երկար ժամանակ սառեցված վիճակում են եղել Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով: