ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ, Սիսիան-«Զանգեր», Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։