Լեհաստանը, շատ հնարավոր է, ընտրի ԵՄ-ից դուրս գալու ճանապարհը՝ Բրյուսելի հետ կոնֆլիկտի պատճառով: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, գրում է RT-ն:
Ըստ նրա, կա «շատ լուրջ վտանգ», որ «փոլեքսիթը» «պատահական» կլինի:
Տուսկը կարծում է, որ իշխող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին կարող է պարզագույն սխալով հրահրել ԵՄ-ից դուրս գալը:
«Վախենում եմ, որ ցանկացած գնով ԵՄ-ում պահելու Եվրոպայի ցանկությունը Լեհաստանի դեպքում կարող է ավելի փոքր լինել, քան Բրիտանիայի դեպքում», —Express-ը մեջբերում է Տուսկին: