ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում մեծամասնություն կկազմեն Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Ներկայացուցիչների պալատում` դեմոկրատները՝ 210 տեղ` թողնելով Ներկայացուցիչների պալատում նախագահ Թրամփի կուսակիցներին 191 տեղ: Այս մասին փոխանցում է CNN-ը:
Ըստ տարբեր գնահատականների Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ հանրապետականները` 197 տեղ: Եվ եթե վերջնական արդյունքների համաձայն էլ դեմոկրատները մեծամասություն կազմեն ներկայացուցիչների պալատում, ապա դա կլինի առաջին անգամը վերջին ութ տարվա ընթացքում:
Նախագահ Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ զիջել է Ներկայացուցիչների պալատը դեմոկրատներին, և շնորհավորել է Պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսիին հաղթանակի առթիվ:
Twitter-ի իր էջում Դոնալդ Թրամփը հայտարարել է հաղթանակի մասին` "Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին!" (Tremendous success tonight. Thank you to all!)
Նշենք, որ նախընտրական քարոզարշավը հիմնականում անցկացնում էին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Այս ընտրությունները համարվում էին նաև յուրօրինակ վստահության հանրաքվե Դոնալդ Թրամփի համար: