«Ֆեյսբուք» սոցիալական կայքը, ինչպես նաև ամերիկյան հայտնի NBC, Fox News հեռուստաալիքները հրաժարվել են ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի գովազդը` այն ռասիզմ անվանելով:
The Daily Journal-ի հաղորդմամբ` տեսանյութում ներկայացված է եղել ներգաղթյալ, ով սպանում է ոստիկանության երկու աշխատակցի և ապա դատարանում պարծենում իր հանցագործություններով:
Նշվում է, որ մարդասպանը ԱՄՆ-ում է հայտնվել շնորհիվ Դեմոկրատական կուսակցության քաղաքականության, որը կողմ է ներգաղթին։
Գովազդում նաև զուգահեռներ են տարվում հանցագործի և ներգաղթյալների քարավանի միջև։