ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով փոխտնօրեն Դեյվիդ Տեսլերը կոչ է արել ԵՄ-ին պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Sputnik International-ը:
«Մենք միանգամայն համոզված ենք, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն այնքան ժամանակ մինչև Ռուսաստանի վարքագծում սպասված փոփոխություններ կնկատենք»,- ասել է Տեսլերը:
Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Իտալիայի ՆԳ նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինին Բրյուսելի հակառուսական պատժամիջոցները բնութագրել է որպես «սոցիալական, մշակութային և տնտեսական խելագարություն»: