Իրանում փորձարկել են սեփական արտադրության «Մերսադ» «երկիր-օդ» դասի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը: Այդ մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով en.mehrnews.com կայքին։
Ըստ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի օդատիեզերական ուժերի տարածած հայտարարության, փորձարկումները բարեհաջող են անցել. արձակված բոլոր հրթիռները ճշգրիտ խոցել են նշված թիրախները: