Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է շրջվել. կա 4 զոհ և վիրավորներ
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է շրջվել. կա 4 զոհ և վիրավորներ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ. 1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ 2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ 3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ 4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը: