Կոմորյան կղզիները հետ են կանչում Կոսովոյի անկախության ճանաչումը: Այս մասին Բելգրադում հայտարարել է Կոմորյան կղզիների միության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Մոհամեդ էլ-Ամին Սուեֆը:
«Եթե խոսենք ձեր տարածքային ամբողջականության մասին, ապա մենք ձեր հետ ենք: Կոսովոն մեր համար ձեր տարածքի անբաժանելի մասն է», - ասել է Սուեֆը Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ հանդիպումից հետո:
Լրագրողներին ներկայացվել է նաև նոյեմբերի 1-ին հղված նոտան, որում ասվում է, որ «Կոմորյան կղզիների միությունը հետ է կանչում Կոսովոյի ճանաչումը, որպեսզի հնարավորություն տա երկու կողմերին գալ Կոսովոյի կարգավիճակի հետ կապված հարցի արդար, իրավահավասար և ամուր քաղաքական լուծման»:
Այսպիսով, Կոսովոյի ճանաչումն արդեն հետ են կանչել 10 երկիր` Դոմինիկի Համագործակցությունը, Սուրինամը, Լիբերիան, Սան-Թոմե և Պրինսիպին, Գվինեա-Բիսաուն, Բուրունդին, Պապուա-Նոր Գվինեան, Լեսոտան և Գրենադան: