Պետդեպը մեղադրել է Իրանին լցանավերը «թաքցնելու» մեջ

10:33     8 նոյեմբերի, 2018

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Բրայան Հուքը լրագրողներին ասել է, որ Իրանի մոտ մեկ տասնյակ լցանավերն անջատել են իրենց ազդանշանային համակարգերը:

Նշվում է, որ դրանից հետո նրանք փաստացի կորել են տեսադաշտից, քանի որ համակարգերի անջատումը թույլ չի տալիս որոշել նրանց տեղակայման վայրը:

Հուկի խոսքերով` նման գործողությունները սպառնալիք են ծովային անվտանգության համար:


© armedia.am