Սպիտակ տունը կասեցրել է CNN–ի թղթակից Ջիմ Ակոստի անցագրի գործողությունը նոյեմբերի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Ակոստը Թրամփին միգրանտների մասին հարց է տվել` առաջացնելով նախագահի դժգոհությունը, ինչը վերաճել է լեզվակռվի: Միջադեպի ժամանակ աշխատակցուհիներից մեկը փորձել է վերցնել լրագրողի միկրոֆոնը, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նշել է, որ նման պահվածքը անհարգալից վերաբերմունք է մյուս թղթակիցների նկատմամբ, քանի որ արդյունքում նրանք զրկվում են հարց տալու հնարավորությունից: