Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել հրեա փախստականներին չընդունելու համար

11:16     8 նոյեմբերի, 2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից 1939 թվականին Սենթ-Լուիս նավով Կանադա ժամանած հրեաներին չընդունելու համար:

«Այսօր ես եկա Համայնքների պալատ, որպեսզի ուշացած ներողությունս հայտնեմ այն հրեա փախստականներին, որոնց  Կանադան երես է թեքել: Ներողություն խնդրելով` ես ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք լույս սփռել մեր պատմության այդ ցավոտ գլխին և ապահովել այն, որ այդ դասը երբեք չմոռացվի:  Հակասեմականությունը, քսենոֆոբիան և ատելությունը տեղ չունեն Կանադայում կամ ամբողջ աշխարհում», - ասել է Կանադայի վարչապետը:

930 հրեա փախստականներ 1939 թվականի մայիսին «Սենտ Լուիս» նավով Գերմանիայից ուղևորվել են Կուբա` խուսափելու նացիստական հետապնդումներից: Նրանք հույս են ունեցել անվտանգ վայրում սպասել ամերիկյան վիզա ստանալու իրենց հերթին, սակայն Կուբան, մի շարք լատինաամերիկյան երկրներ, ԱՄՆ-ը և Կանադան հրաժարվել են ընդունել նրանց և նավը հետ է գնացել Եվրոպա: Ուղևորներին հաջողվել է ապաստան ստանալ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Հոլանդիայում:


© armedia.am