ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան, նրա մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասաց Միհրան Պողոսյանը: