Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում այլ հարցերի հետ միասին քննարկվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։ Նախատեսված է ստորագրել շուրջ 20 փաստաթուղթ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը: