Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվել է Աստանայի գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստմանը մասնակցած երկու աղբյուրների:
Վերջիններիս փոխանցմամբ` այդ գաղափարն առաջ է քաշել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, և այն աջակցություն է ստացել անդամ որոշ երկրի առաջնորդների կողմից, որոնց թվում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ալիևն, ինչպես նշում են աղբյուրները, պատրաստ է եղել այցելել Աստանա, սակայն դրան դեմ է հանդես եկել հայկական կողմը: