Ֆրանսիայում Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918) 100-ամյակի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակում կներկայացվի անհայտ զինվորի հավաքական կերպարը՝ կազմված տասնյակ հազարավոր լուսանկարների հիման վրա, որոնք մշակվել են հատուկ ծրագրային ալգորիթմի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սկանավորվել են տարբեր նկարներ, ընդ որում պարտադիր չէ դիմահայաց, բայց երբեմն էլ երեք քառորդ», -ասել է Պերոն քաղաքի Համաշխարհային պատերազմի թանգարանի տնօրեն Էրվե Ֆրանսուան: «Ծրագրային ապահովման միջոցով հաջողվել է վերականգնել և կազմել պատերազմում մարդկությանը խորհրդանշող ֆոտոռոբոտը», - հավելել է նա: Ֆրանսուայի խոսքով, ընդհանուր առմամբ, մշակվել է առնազն 30 հազար նկար:
Մեղմ դիմագծերով և խնամված բեղերով տղամարդ՝ խորաթափանց, բայց միևնույն ժամանակ խաղաղ հայացքով. այսպես է Ֆրանսուան նկարագրում այն ժամանակվա զինվորի հավաքական կերպարը:
Աղոտ լուսանկարի վրա, որը ներկայացված է ռադիոկայանի կայքում, դժվար է հասկանալ սանրվածքը կամ գլխարկը, սակայն ընդհանուր դիմագծերը հստակ երևում են:
Հաղորդվում է, որ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ, երբ նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Պերոն քաղաքի Համաշխարհային պատերազմի թանգարան: Այդ օրը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նա կհարգի զինվորների հիշատակը, որոնք մահացել են Սոմմայի մարտում և Տիպվալ գյուղում հուշահամալիրի մոտ ծաղկեսպսակ կդնի: