ՀԱՊԿ նախագահությունը Ղազախստանից անցավ Ղրղզստանին:
Հիշեցնենք, որ Աստանայում տեղի է ունենում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ նիստը:
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդարախմանովը շնորհավորել է Ղրղզստանի ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություններ այդ պաշտոնում: