Ծննդյան օրվա շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էդուարդ Շարմազանովին ստիպել են մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու մասին։ Այսօր, նա «լայվով» շնորհակալություն է հայտնել ջերմ բառերի համար, ինչ որ իրեն ու ընտանիքին մաղթել են, փոխանցում է News.am-ը:
Նա նաև վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու, Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին․ «Գնում ենք առաջ, պայքարով, ազգային, քրիստոնեական գաղափարախոսությամբ»։ Նաև ասել է, որ բոլորին շատ սիրում է՝ ընդգծելով, որ դա ձևական սեր չէ․ «Լավ մնացեք, Աստված բոլորիդ պահապան։ Շատ շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ։ Կհանդիպենք ֆեյսբուք սոցիալական ցանցում»,- եզրափակել է Շարմազանովը։