Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) նախկին մասնակիցներ, երգիծաբաններ Միխայիլ Գալուստյանի ու Ալեքսանդր Ռևայի նոր համարը, որում նրանք ծաղրում են Ռամզան Կադիրովին, բարկացրել է Չեչնիայի բնակիչներին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Կադիրովի կերպարում հանդես է եկել Գալուստյանը, որն իբր Գրոզնիում է և ցույց է տալիս տեղի կենդանական աշխարհը։ Նա Ռևային ծանոթացնում է տնական ռնգեղջյուրի հետ ու ձեռքն է վերցնում խլուրդին, որին վիրահատել են Շվեյցարիայում։
-Իսկ սա աքլո՞ր է, -հարցնում է Ռևան։
-Ի՞նչ ես խոսում։ Մեզ մոտ Չեչնիայում աքլորներ չկան։ Սա հավի ամուսինն է, - պատասխանում է «Կադիրովը»։
Չեչենների վրդովվել են այս տեսանյութից։ Ամենից շատ նրանց բարկացրել է աքլորի մասին արտահայտությունը։ Շատերն արտիստին մեղադրել են թույլատրելիի սահմաններն անցնելու մեջ։