Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Յահյալըի շրջանում «հայերի գանձերը» որոնելիս գանձագողներից մեկը մահացել է:
Ինչպես հաղորդում է CNNturk–ը, 2 գանձագողները փորձել են դինամիտով պայթեցման միջոցով ժայռից հանել հայերի պահած գանձերը։ Սակայն պայթյունի հետևանքով նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել։