Թրամփը երկարաձգեց Իրանի դեմ 1979 թվականի պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է դեռևս 1979 թվականի նախագահ Ջիմի Քաթերի կողմից սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը: Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում:
Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները մինչ այժմ չեն կարգավորվել:
Հիշեցնենք, մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և վերջինիս դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու, ինչպես նաև նորերը սահմանելու մասին: