Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության քննարկման ժամանակ բուռն բանավեճ է սկսվել Հայաստանի և Բելառուսի միջև, որը պնդում է այբենական կարգով ռոտացիայի վրա, գրում է «Московский комсомолец» թերթը:
«Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Աստանա լի վճռականությամբ մի հայի փոխարեն առաջադրել մյուսին: Սակայն այդ ծրագրերը բախվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմադրությանը: Բածկան որոշել է, որ քանի որ Երևանն ինքնակամ հետ է կանչել իր ներկայացուցչին, խոսելու ոչ մի բան չկա արդեն», - գրում է պարբերականը:
Հաղորդվում է, որ գագաթաժողովի ժամանակ տեղեկություն է տարածվել, որ Բելառուսի նման դիրքորոշումը պայմանավորված է Ադրբեջանով:
«Միջանցքներում լուրեր էի պտտվում, որ փոքր և հպարտ Հայաստանի դիմաց Լուկաշենկոյի ձեռքերով խաղում է Ադրբեջանը: Պատահակ չէ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում Մինսկն առաջարկում է Բաքվի բարձր հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, ադրբեջանական ռազմական էլիտայի հետ մեծ կապեր ունեցող Ստանիսլավ Զասային», - ասվում է հոդվածում:
«Հայաստանի և Բելառուսի միջև սուր կոնֆլիկտի դեպքում Կրեմլը պատրաստել էր փոխզիջումային տարբերակ` գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար թողնել ռուսաստանցի Վալերի Սեմերիկովին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է Խաչատուրովի հետկանչից հետո և կարող էր պարտականությունները կատարել ընդհուպ մինչև 2020 թվականը, որպեսզի հետո հանգիստ իրավիճակում անցկացնի ռոտացիան: Սակայն ՀԱՊԿ մյուս առաջնորդները, ըստ երևույթին, չեն ցանկացել քարտուղարության ղեկավարումը թողնել Մոսկվայի ձեռքերում (Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային 13 տարի չէին կարողանում փոխել)», - գրում է «Московский комсомолец»-ը:
Արդյունքում, կողմերի միջև գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ քննարկումները նախատեսված 1,5 ժամի փոխարեն տևել են 3 ժամ և ավարտվել առանց արդյունքի: