Անտառային հրդեհներն ոչնչացրել են Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Փարադայզ քաղաքը, հայտնում է Sacramento Bee թերթը:
Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 8-ի առավոտյան և, վերջին տվյալներով, արդեն տարածվել է մոտ 20 հազար ակրա (ավելի քան 8 հազար հա) տարածքում: Տեղական լրատվամիջոցների տվյալներով` այրվել են հազարավոր տներ:
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին քաղաքի ողջ բնակչության տարհանման մասին: Խցանումների պատճառով շատերը փորձում են քաղաքը լքել ոտքով: