Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել: Այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով www.bellingcat.com-ի հրապարակման ադրբեջանական մեկնությունը: Ադրբեջանում սա ընկալել են որպես «Նախիջևանում նոր բարձունքների ազատագրման արձանագրում»:
«Ես նման հայտարարությունները հերքում եմ՝ ինչպես իմ անունից, այնպես էլ հոդվածի հեղինակ Մասիս Ինգիլիսյանի անունից: Մասիսը ոչ մի նման բան չի ասել և չի գրել: Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող «չի ազատագրել»: Այո, ադրբեջանական կողմը առաջ է եկել, բայց բացառապես չեզոք տարածքի իր հատվածում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: